Չեմպիոնների լիգան երկու ամսով գնում է ընդմիջման?

Չեմպիոնների լիգան երկու ամսով գնում է ընդմիջման?

12/12/2019 - 12:35

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 8 հանդիպումները։ Նախքան երեկվա հանդիպումները, հայտնի էին 1/8 եզրափակչի 16 մասնակիցները 14-ը։ «Ատլետիկո Մադրիդն» ու «Ատալանտան» նույնպես միացան երջանիկ հաջողակներին։

A խմբում, որտեղ ամեն ինչ դեռևս շատ վաղուց պարզ էր, երկու ընկերական բնույթի խաղ կայացավ։

«Պարի Սեն-Ժերմենը» «Պարկ-դե-Պրենս» մարզադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գալաթասարայի» դարպասը։ Փարիզեցիների կազմում աչքի ընկան Պաբլո Սարաբիան, Մաուրո Իկարդին, Նեյմարը, Կիլիան Մբապեն, Էդինսոն Կավանին։

Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր բելգիական «Բրյուգեին»։ Առաջին խաղակեսում թիմերն աչքի էին ընկնում միայն դեղին քարտերով, իսկ երկրորդ խաղակեսում եկան նաև գոլերը։ Երկրորդ խաղակեսում գրանցվեց 4 գնդակ, իսկ «Ռեալը» հաղթեց 1։3 հաշվով։

«Արքայական» ակումբին հաղթանակ պարգևեցին Ռոդրիգոյի, Վինիսուս Ժունիորի և Լուկա Մոդրիչի գոլերը, բելգիացիների միակ գնդակը գրանցվեց Հանս Վանկանենի անվան դիմաց։

A խումբ

1․ ՊՍԺ – 16 միավոր

2․ «Ռեալ Մադրիդ» – 11 միավոր

3․ «Բրյուգե» – 3 միավոր

4․«Գալաթասարայ» – 2 միավոր

B խմբից փլեյ-օֆֆ ուղևորվողների անունները վաղուց պարզ էին, միայն Եվրոպա լիգայի ուղեգրի մասնակցի ներկայացուցիչն էր անհայտ։

«Բավարիան» կրկին հաղթեց «Տոտենհեմին»։ Մյունխենում կայացած խաղում գրանցվեց 3։1 հաշվիը։ Մյունխենցիների կազում գոլերի հեղինակներ դարձան Կինգսլի Կոմանը, Թոմաս Մյուլերն ու Ֆիլիպե Կոուտինիոն, իսկ լոնդոնցիների կազմում՝ Ռայան Սեսենյոնը։

Խմբի մյուս խաղում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթելով «Ցրվենա Զվեզդային»՝ նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր։ Տանտերերին 87-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից հաղթանակ պարգևեց Յուսուֆ Էլ-Արաբին։

B խումբ

1․ «Բավարիա» – 18 միավոր

2․ «Տոտենհեմ» – 10 միավոր

3․ «Օլիմպիակոս» – 4 միավոր

4․ «Ցրվենա Զվեզդա» – 3 միավոր

C խմբում երեք թիմ հավակնում էին մեկ ուղեգրի համար, որին հերոսաբար տիրացավ «Ատալանտան»։ Ջամպիերո Գասպերինիի սաներիը պարտվելով մեկնարկային 3 խաղերում՝ հետագայում հաջողվեց նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։

Վերջին տուրում «Շախտյորը» Խարկովում ընդունեց «Ատալանտային» և նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում կմնար պայքարի մեջ, սակայն իտալական ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «հանքափորների դարպասը»։ Գոլերի հեղինակներ դարձան Տիմոտե Կաստանյեն, Մարիո Պաշալիչն ու Ռոբին Գոսենսը։

«Ատալանտան» դարձավ առաջին թիմը, որին հաջողվեց մեկնարկային երեք խաղերում պատրվելուց հետո դուրս գալ 1/8 եզրափակիչ։

«Ատալանտայի» հաջողությանը նպաստեց նաև «Մանչեսթեր Սիթիի» արտագնա հաղթանակը «Դինամո Զագրեբի» նկատմամբ։ Պեպ Գվարդիոլայի սաները 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։

«Քաղաքաբնակների» կազմում հետ-թրիկի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկ գնդակ էլ խփեց Ֆիլ Ֆոդենը, իսկ տանտերերի միակ գնդակը գրանցվեց իսպանացի Դանի Օլմոյի ակտիվում։

C խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը․

1․ «Մանչեսթեր Սիթին» – 14 միավոր

2․ «Ատալանտա» – 7 միավոր

3․«Շախտյոր» – 6 միավոր

4․«Դինամո Զագրեբ» – 5 միավոր

D խմբի առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բայերի» դարպասը․ աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն ևԳոնսալո Իգուայինը։

Մադրիդի «Ատլոտիկոն», որը մինչև վերջին տուրը չէր ամրագրել 1/8 եզրափակչի ուղեգիրը, երեկ «Վանդա Մետրոպոլիտանոյում» «Լոկոմոտիվի» նկատմամբ վստահ՝ 2։0 հաշվով հաղթանակ տարավ։ Դիեգո Սիմեոնեի կազմից աչքի ընկան Ժոաո Ֆելիշն ու կենտրոնական պաշտպան Ֆելիպեն։

D խումբ․

1․«Յուվենտուս» – 16 միավոր

2․«Ատլետիկո Մադրիդ» -10 միավոր

3․ «Բայեր» – 6 միավոր

4․ «Լոկոմոտիվ» – 3 միավոր

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023