Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց  Լյուքսեմբուրգին🎥

Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին🎥

06/06/2024 - 00:53

Ֆրանսիայի հավաքականը Մեցի «Ստադ Սեն Սիմֆորիեն» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Լյուքսեմբուրգի թիմի դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «եռագույններն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:0 հաշվով։

Դիդիե Դեշամի թիմի գոլերը խփեցին Ռանդալ Կոլո-Մուանին, Ժոնաթան Կլոսնու Կիլիան Մբապեն։ Վերջինս նաև երկու գոլային փոխանցում կատարեց։

Նշենք, որ Ֆրանսիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին և Բորդոյում կընդունի Կանադային։

Լյուքսեմբուրգը հունիսի 8-ին Բրյուսելում կհյուրընկալվի Բելգիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023