UFC. Մախաչևը հաղթեց Պորյեին` պաշտպանելով չեմպիոնի տիտղոսը 🎥
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում կայացած UFC 302 մրցաշարի գլխավոր մենամարտում միմյանց դեմ մրցեցին թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը (Ռուաաստան) և ամերիկացի Դասթին Պորյեն։
Մենամարտը ձգվեց մինչև 5-րդ ռաունդ, սակայն ավարտվեց նախատեսվածից շուտ. Մախաչևը հաղթեց խեղդող հնարքով։
32-ամյա Մախաչևն օկտագոնում տարավ 14-րդ անընդմեջ հաղթանակը և երրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը։
Ռուսաստանը ներկայացնող մարտիկն անցկացրել է 27 մենամարտ, տարել 26 հաղթանակ, կրել ընդամենը 1 պարտություն։
Պորյեն 40 մենամարտից 30-ը հաղթել է, 9-ը` պարտվել։ Մենամարտերից մեկն էլ համարվել է չկայացած։
Հավելենք, որ Մախաչևը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մենամարտն անցկացնելու է հայ Արման Ծառուկյանի դեմ։ Ծառուկյանը ապրիլին կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո դարձել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար և հնարավորություն ստացել անցկացնել տիտղոսային մենամարտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# UFC, Արման Ծառուկյան, Դասթին Պորյե, Իսլամ Մախաչև