Մեսիի գեղեցիկ գոլը չօգնեց Ինտեր Մայամիին խուսափել պարտությունից🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 17-րդ խաղում «Ինտեր Մայամին» սեփական մարզադաշտում մրցեց «Ատլանտա Յունայթեդի» դեն։
Տանտերերը 1:3 հաշվով անակնկալ պարտություն կրեցին։ Խերարդո Մարտինոյի թիմին չօգնեց նաև ավագ և առաջատար Լեո Մեսիի` 62-րդ րոպեին խփած գեղեցիկ գոլը։ Արգենտինացին ՄԼՍ-ի կանոնավոր ընթացիկ առաջնություն դարձել է արդեն 11 գոլի հեղինակ։
«Ատլանտայից» դուբլի հեղինակ դարձավ վրացի հարձակվող Սաբա Լոբջանիձեն, մեկ գոլ էլ խփեց Ջամալ Թիարեն։
«Ինտեր Մայամին» ունի 34 միավոր և շարունակում է գլխավորել Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։ «Ատլանտան» այս հաղթանակից հետո վաստակեց 16 միավոր և նույն կոնֆերենցիայում զբաղեցնում է 12-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլանտա Յունայթեդ, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Սաբա Լոբջանիձե