Զենիթը անհավանական պայքարում կորզեց Ռուսաստանի չեմպիոնությունը 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց «Ռոստովի» դեմ։
Վերջին տուրից առաջ Սերգեյ Սեմակի թիմը 54 միավորով երկրորդ տեղում էր և «Ռոստովի» դեմ խաղում անհրաժեշտ էր հաղթել` հուսալով, որ զուգահեռաբար էլ առաջնության առաջատար Մոսկայի «Դինամոն» (56 միավոր) կպարտվի «Կրասնոդարին»։
Իրադարձությունները զարգացած հյուսիսցիների սցենարով. «Զենիթը» ծանրագույն պայքարում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռոստովի» նկատմամբ, իսկ «Դինամոն» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց «Կրասնոդարին»։
«Ռոստովին» 54-րդ րոպեին առաջ մղեց Ռոնալդոն, սակայն Գուստավո Մանտուանի ու Արթուրի գոլերի շնորհիվ «Զենիթը» comeback արեց։
«Դինամոյի» դեմ խաղում «Կրասնոդարի» հաղթական գոլն էլ 52-րդ րոպեին խփեց Ջոն Կորդոբան։
«Ցլերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 87-րդ րոպեին։
Այդ հաղթանակի շնորհիվ «Զենիթը» վաստակեց 57 միավոր, շրջանցեց մոսկովյան ակումբին և 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
«Կրասնոդարը» 56 միավորով առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում։ «Դինամոն» մնաց միավորով և նահանջեց երրորդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
«Զենիթ» 2:1 «Ռոստով».
«Կրասնոդար» 1:0 «Դինամո Մոսկվա».
# Արթուր, Գոնսալո Մանտուան, Դինամո Մոսկվա, Զենիթ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ