Կրոս. «Մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման (2:1) մասին.
«Եզրափակիչի ճանապարհը փշոտ էր։ 1/8 եզրափակիչում դիմադրություն ցույց տվեց «Լայպցիգը», այնուհետև` «Մանչեսթեր Սիթին», իսկ այժմ` «Բավարիան»։ Բոլոր այս դիմակայություններում համառ պայքար ստացվեց, բայց մենք հաղթեցինք։ Մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն։
Ակնհայտ էր, որ «Բավարիայի» դեմ մենք ավելի լավ էինք խաղում»,- մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ պատասխան խաղում «Ռեալը» մինչև 88-րդ րոպեն պարտվում էր 0:1 հաշվով, սակայն Խոսելուն 89-րդ և 90+1-րդ րոպեներին երկու գոլ խփեց և կամային հաղթանակ պարգևեց «արքայական» ակումբին։
«Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս