Լիվերպուլը շարժվում է դեպի չեմպիոնություն, իսկ Տոտենհեմը ջախջախում է մրցակցին?

Լիվերպուլը շարժվում է դեպի չեմպիոնություն, իսկ Տոտենհեմը ջախջախում է մրցակցին?

08/12/2019 - 00:22

ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բորնմութին»՝ հաղթելով 0։3 հաշվով։ Յուրգեն Կլոպպի սաների կազմում աչքի ընկան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Նաբի Կեյտան, ինչպես նաև Մոհամեդ Սալահը։

«Մերսիսայդյան» ակումբն անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրեց 33-րդ անպարտելի խաղը՝ վաստակելով 46 միավոր և զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։ «Բորնմութը» կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը՝ 16 միավորով նահանջեց 15-րդ տեղ։

Լոնդոնի «Տոտենհեմը» Ժոզե Մոուրինոյի գլխավորությամբ տարավ առաջին խոշոր հաշվով հաղթանակը՝ սեփական հարկի տակ 5։0 հաղթելով «Բյորնլիին»։ Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուկաս Մոուրիան, Հին Մին Սոնը և Մուսա Սիսոկոն։

«Շնաձկները» վաստակեցին 23 միավորով և զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը, Շոն Դայչի սաները 18 միավորով 13-րդն են։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023