Կրոս. «Վստահ ենք` տանը կապահովենք եզրափակիչի ուղեգիրը»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մյունխենի «Բավարիայի» դեմ կայացած առաջին հանդիպման (2:2) մասին.
«Հանդիպումն իրադարձություններով լի էր. երկու թիմերն էլ տարբեր որակներով դրվագներ ունեցան։ Բավական տարօրինակ է, որ բոլոր գոլերը եղան այն ժամանակ, երբ մյուս թիմն էր ավելի լավ խաղում։ Նման բան լինում է, երբ դաշտում անհատապես շատ ուժեղ ֆուտբոլիստներ կան։
Կարծում եմ` «Ռեալն» արժանի էր ոչ-ոքիի։ Վստահ ենք` տանը կապահովենք եզրափակիչի ուղեգիրը»,- մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կայանալու է մայիսի 8-ին Մադրիդում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս