Լեհաստանը 11-մետրանոցներով հաղթեց Ուելսին` նվաճելով Եվրոյի ուղեգիր 🎥
Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին ուղեգիրը նվաճեց Լեհաստանի հավաքականը, որը որակավորման անցումային փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչում հյուրընկալվելիս 11-մետրանոցներով հաղթեց Ուելսի թիմին։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։
Ուելսի հավաքականից միակ վրիպումը թույլ տվեց Դանիել Ջեյմսը, իսկ լեհերը բոլոր դեպքերում դիպուկ գտնվեցին` հաղթելով 5:4 հաշվով։
Նշենք, որ Լեհաստանի հավաքականը հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում չկատարեց ոչ մի դիպուկ հարված։ Միխալ Պրոբեժի սաների կատարած բոլոր 13 հարվածները կամ շեղ են ստացվել, կամ էլ փակվել են մրցակցի պաշտպանների կողմից։
«Արծիվները» Եվրո-2024-ում ընդգրկվեցին D խմբում և կմրցեն Ֆրանսիայի, Ավստրիայի ու Նիդերլանդների հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-անցումային հանդիպումներ, Եվրո-որակավորման-փուլ, Լեհաստանի հավաքական, Միխալ Պրոբեժ, Ուելսի հավաքական