Ինտերը հաղթեց Ջենոային` հսկայական առավելություն ստանալով Յուվենտուսի նկատմամբ 🎥
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ջենոայի» դեմ։
«Ներաձուրիները» հերթական հաղթանակը տարան` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմից աչքի ընկան Քրիստիան Ասլանին ու Ալեքսիս Սանչեսը։
Հյուրերի միակ գոլը խփեց Յոհան Վասկեսը։
Նշենք, որ միլանյան ակումբը բոլոր մրցաշարերում տոնեց 12-րդ անընդմեջ հաղթանակը։
«Ինտերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 72 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Միալնյան ակումբն արդեն 15 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Յուվենտուսին»։
«Ջենոան», 33 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Ջենոա, Սիմոնե Ինձզագի, Քրիստիան Ասլանի