Հենոյի գոլն օգնեց Ռոմային հաղթել հյուրընկալվելիս?
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրում հռոմեական «Ռոման» հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության հասավ «Վերոնայի» նկատմամբ։
Հաշիվը բացվեց 17-րդ րոպեին․ հյուրերի կազմից աչքի ընկավ Ջասթին Կլյուվերտը։ Սակայն, 4 րոպե անց Մարկո Ֆարաոնին հավասարեցրեց հաշվի հավասարակշռությունը։
Առաջին խաղակեսի վերջնամասում «Ռոման» 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Դիեգո Պերոտին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցեց հանդիպմանը՝ 67-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։ Մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին Հենոն դրեց հանդիպման վերջակետը՝ եզրափակելով Դիեգո Պերոտիի փոխանցումը։
«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Վերոնան» 18 միավորով 9-րդն է։
# Ա-սերիա, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա