Կովալենկո. «Ես հայկական ընտանիք ունեմ, սակայն ծնվել եմ Ռուսաստանում»
«Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովելնկոն Sports.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ դեռևս չի կողմնորոշվել հավաքականի ընտրության հարցում։
– Երբ «Կռիլյա Սովետովում» էիր հանդես գալիս, բանակցություններ վարե՞լ ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Շարունակո՞ւմ ես կապ պահել։
– Այո, ես ընկերացա մի մարդու հետ, այնպես որ շփվում ենք նաև ոչ ֆուտբոլային թեմաներով, բայց երբեմն նա հարցնում է. «Դե, ինչպե՞ս ես այդտեղ»:
– Եվ ինչպե՞ս ես։
– Իրավիճակը հնարավորինս դժվար է։ Ես հայկական ընտանիք ունեմ, սակայն ծնվել եմ Ռուսաստանում և այստեղ եմ ֆուտբոլային կրթություն ստացել։ Ես Հայաստանում հաճախ եմ լինում։ Ինչ որոշում էլ կայացնեմ, կողմերից մեկը դժգոհ է մնալու։
Նշենք, որ Ալեքսանդր Կովալենկոն Երևանի «Արարատի» լեգենդար պաշտպան Ալեքսանդր Կովալենկո ավագի թոռն է։
20-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի հավաքականի կազմում 1 հանդիպում է անցկացրել` մասնակցելով 2022 թ. սեպտեմբերի 24-ին Ղրղզստանի դեմ կայացած ընկերական խաղին (2:1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Կովալենկո, Ալեքսանդր Կովալենկո ավագ, Արարատ, Զենիթ, Հայաստանի հավաքական, Հայաստանի-հավաքական, Ռուսաստանի հավաքական