Ման. Յունայթեդի կիսապաշտպանը կարիան կշարունակի Սևիլիայի կազմում 📸
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հանիբալ Մեժբրին կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անադլուսական ակումբը գործարքի հարցում վերջնական համաձայնության է հասել «կարմիր սատանաների» հետ։
«Սևիլիան» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարաձակալի թունիսցի ֆուտբոլիստին, որի ավարտից հետո ունենալու է նրան 20 մլն եվրոյի դիմաց գնման ոչ պարտադիր իրավունք։
Հաղորդվում է, որ եթե «Սևիլիան» որոշի գնել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները, «Ման. Յունայթեդը» հետագայում հնարավորություն կունենա նրան վերադարձնել 35 մլն եվրոյի դիմաց։
Ռոմանոն հաստատում է, որ կողմերն արդեն կնքել են վարձակալական պայմանագիրը, իսկ Հանիբալը նոր ակումբի կազմում հանդես կգա «46» համարի ներքո։
Հավելենք, որ Հանիբալ Մեժբրին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 13 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հանիբալ Մեժբրի, Մանչեսթեր Յունայթեդ, Սևիլիա, տրանսֆերներ