Հայտնի են ՉԼ 5-րդ տուրի լավագույն գոլի և խաղացողի հավակնորդները?

Հայտնի են ՉԼ 5-րդ տուրի լավագույն գոլի և խաղացողի հավակնորդները?

28/11/2019 - 12:52

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է 5-րդ տուրի լավագույն գոլի և խաղացողի հավակնորդներին։

Լավագույն գոլին հավակնում են հետևյալ խաղացողները․

Սվեն Բենդեր vs «Լոկոմոտիվ»

Ալեխանդրո Գոմես vs «Դինամո Զագրեբ»
Լաուտարո vs «Սլավիա Պրահա»
Պաոլո Դիբալա vs «Ատլետիկո Մադրդի»

Լավագույն գոլի ընտրությանը կարող եք մասնակցել՝ այցելելով այստեղ։

Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովկսին (4 գոլ «Ցրվենա Զվեզդայի» դարպասը), «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին (1 գոլ և 2 գոլային փոխանցում «Բորուսիայի» դեմ խաղում), ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը (11 սեյվ «Ռեալի» դեմ խաղում), ինչպես նաև «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «Սլավիայի» դեմ խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Լավագույն խաղացող կարող եք ընտրել նաև դուք՝ քվեարկությանը մասնակցելով այստեղ։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023