Հունական Սուպերլիգայի հանդիպումները երկու ամիս կանցկացվեն առանց երկրպագուների ներկայության
Ինչպես տեղեկացնում է Sport24.gr-ը, հունական Սուպերլիգայի հանդիպումները հաջորդ երկու ամիսներին կանցկացվեն առանց երկրպագուների ներկայության։
Աղբյուրի փոխանցմամբ` Հունաստանի կառավարության որոշմամբ հանդիպումներն առանց երկրպագուների կանցկացվեն մինչև 2024 թ. փետրվարի 12-ը։
Կառավարությունը նման որոշում է կայացրել, քանի որ ցանկանում է պայքարել դաժան բռնության դեմ, որն առկա է հունական ակումբների երկրպագուական խմբերի շրջանակում։
Առանց երկրպագուների ներկայության են անցկացվելու նաև Հունաստանում կայանալիք միջազգային ֆուտբոլային հանդիպումները։
Ընդ որում, նման որոշում կայացնելու պատճառ է հանդիսացել ոչ թե ֆուտբոլային, այլ վոլեբոյլի հանդիպումը։
Վերջերս կայացած վոլեյբոլի «Օլիմպիակոս» – «Պանատինայկոս» հանդիպման ժամանակ դաժան բախում է տեղի ունեցել ոստիկանների և երկրպագուների միջև, ինչի հետևանքով 31-ամյա ոստիկանը ծանր վիրավորում է ստացել, իսկ 454 հոգի բերման ենթարկվել։
Հատկանշական է, որ վերոնշյալ արգելքի` այլ սպորտաձևերի վրա տարածվելու մասին դեռևս որևէ խոսք չկա։
Ավելացնենք, որ հունական Սուպերլիգայի ընթացիկ խաղարկության առաջատարը «Պանատինայկոսն» է, որն անցկացրած 13 խաղից հետո վաստակել է 31 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հունաստանի Սուպերլիգա, Պանատինայկոս, վոլեյբոլ, Օլիմպիակոս