Թրիլլեր Անդալուսիայում. ՊՍՎ-ն ֆանտաստիկ comeback արեց Սևիլիայի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ՊՍՎ-ն B խմբի շրջանակում «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։
Մինչև 66-րդ րոպեն ամեն ինչ ընթանում էր անդալուսական ակումբի սցենարով, քանի որ Դիեգո Ալոնսոյի թիմը 24-րդ և 47-րդ րոպեներին Սերխիո Ռամոսի ու Յուսեֆ Էն-Նեսիրիի խփած գոլերի շնորհիվ հաղթու էր 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, 66-րդ րոպեից ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ տանտերերի համար։
Այդ րոպեին Լուկաս Օկամպոսը ստացավ երկրորդ դեդին քարտն ու հեռացվեց դաշտից հետո, ինչից հետո հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքը։
Նախ 68-րդ րոեին Իսմայել Սայբարին կրճատեց, ապա Նեմանյա Գուդելի խփած ինքնագոլի շնորհիվ Պետեր Բոսի թիմը հավասարեցրեց հաշիվը։
90+2-րդ րոպեին էլ Ռիկարդո Պեպին թրիլլերային և գերկամային հաղթանակ պարգևեց Էյնդհովենից ժամանած հյուրերին։
Այսպիսով ՊՍՎ-ն հաղթեց 3:2 հաշվով։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Արսենալ» – «Լանս»
B խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.
- «Արսենալ» (անցկացրած 4 խաղ) – 9 միավոր
- ՊՍՎ – 8
- «Լանս» (անցկացրած 4 խաղ) – 5
- «Սևիլիա» – 2
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիեգո Ալոնսո, Իսմայել Սայբարի, Յուսեֆ Էն-Նեսիրի, Չեմպիոնների-լիգա, Պետեր Բոս, ՊՍՎ, Ռիկարդո Պեպի, Սերխիո-Ռամոս, Սևիլիա