Պեպ 1։0 Ֆրենկ?
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրենկ Լեմպարդի «Չելսիի» նկատմամբ։
Խաղի հաշիվը բացվեց 21-րդ րոպեին․ աչքի ընկավ Ն’գոլո Կանտեն։ Մինչև ընդմիջման գնալը «քաղաքայիններին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձան Կևին դե Բրոյնեն և Ռիյադ Մարեզը։ Խաղն այդպես էլ ավարտվեց։
Նշենք, որ սա մարզիչների առաջին դիմակայությունն էր։
«Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 28 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Չելսիին», որն ունի 26 միավոր։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի