Իսպանիայի գավաթ. Ժիրոնան դրամատիկ հաղթանակ կորզեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի նկատմամբ🎥
Իսպանիայի գավաթի 1/64 եզրափակիչում «Ժիրոնան» հյուրընկալվելիս մրցեց 4-րդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն ներկայացնող «Սան Ռոկե դե Լեպե» ակումբի դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում մրցող կողմերը փոխանակվեցին խփած մեկական գոլով։
Նախ 48-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից աչքի ընկավ Վալերի Ֆերնանդեսը, իսկ տանտերերի պատասխան գնդակը 51-րդ րոպեին խփեց Մոհամեդ Միցիանը։
Տևական ժամանակ դարպասի նոր գրավումներ չէին արձանագրվում և թվում էր`հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, սակայն «Ժիրոնան» 90+8-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեց. Միչելի թիմից հերոսացավ 19-ամյա հարձակվող Սավիոն` աչքի ընկնելով անհատական տպավորիչ անցումից հետո։
Այսպիսով, «Ժիրոնան» 2:1 հաշվով բարդ հաղթանակ տոնեց` դուրս գալով Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Իսպանիայի 4-րդ դիվիզիոն, Իսպանիայի գավաթ, Միչել, Սավիո, Սեգունդա Բ, Վալերի Ֆերնանդես