Լեո Մեսսին 8-րդ անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Փարիզի Շաթլե թատրոնում ավարտվեց «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության ավարտին հայտնի դարձավ օրվա գլխավոր մրցանակի դափնեկիրը։
Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին դարձավ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր։
36-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ մրցանակն ստացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Ոսկե-գնդակ