Ֆանտաստիկ Բավարիա. «ռեկորդ մայսթերը» անհավանական հաշվով հաղթեց Դարմշտադտին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Դարմշտադտի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «ռեկորդ մայսթերը» պարզապես անհավանական հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 8:0 հաշվով։
Թոմաս Տուխելի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, Ջամալ Մուսիալան ու Լերոյ Սանեն իրենց անվան դիմաց դուբլ գրանցեցին, իսկ Թոմաս Մյուլլերն աչքի ընկավ մեկ անգամ։
Հանուն արդարության` նշենք, որ առաջին կեսից հետո հյուրերը հանդես էին գալիս 9, իսկ «Բավարիան»` 10 ֆուտբոլիստներով։
Մյունխենյան ակումբի կազմից 4-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Յոզուա Կիմիխը, իսկ «Դարմշտադտի» կազմից 21-րդ և 41-րդ րոպեներին դաշտից հեռացվեցին համապատասխանաբար Կլաուս Գիյասուլան և Մատեյ Մագլիցան։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 23 միավոր` գլխավորելով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Դարմշտադտը», 7 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Դարմշտադտ, Թոմաս Մյուլլեր, Թոմաս ՏՈւխել, Լերոյ-Սանե, Հարի Քեյն, Յոզուա-Կիմիխ, Ջամալ Մուսիալա