Անգլիան կամային հաղթանակ տոնեց Իտալիայի նկատմամբ` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Անգլիայի հավաքականը C խմբի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իտալիայի ընտրանու դեմ։
Հանդիպումը «երեք առյուծների համար» բավական անհաջող մեկնարկեց, քանի որ արդեն 15-րդ րոպեին Ջանլուկա Սկամական առաջ մղեց «սկուադրա աձուրիին»։
Այդուհանդերձ, հետագայում Գարեթ Սաութգեյթի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց և երեք անգամ գրավեց Ջանլուիջի Դոնարումայի դարպասը։
Անգլիացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Մարկուս Ռեշֆորդը` օգնելով իրենց թիմին հաղթել 3:1 հաշվով։
C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Մալթա 1:3 Ուկրաինա
Խումբը 8-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Անգլիա (անցկացրած 6 խաղ) – 16 միավոր
- Ուկրաինա (անցկացրած 7 խաղ) – 13
- Իտալիա (անցկացրած 6 խաղ) – 10
- Հյուսիսային Մակեդոնիա (անցկացրած 6 խաղ) – 7
- Մալթա (անցկացրած 7 խաղ) – 0
Այսպիսով, Անգլիայի հավաքականը նվաժեց Եվրո-2024-ի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Գարեթ Սաութգեյթ, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, իտալիայի հավաքական, Հարի Քեյն, Մարկուս-Ռեշֆորդ, Ջանլուկա Սկամակա, Ջուդ Բելինգհեմ