Պաշտոնական. Տիտեն վերադարձավ մարզչական աշխատանքի
Ինչպես տեղեկացնում է «Ֆլամենգոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Տիտեն։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։
Նշենք, որ Տիտեն այդ պաշտոնում փոխարինել է արգենտինացի անվանի մասնագետ Խորխե Սամպաոլիին։
Հիշեցնենք, որ Տիտեն առավել հայտնի է Բրազիլիայի հավաքականի ղեկին աշխատելու շնորհիվ։ 62-ամյա մասնագետը «պենտակամպիոնները» մարզել է 2016-22 թվականներին, որի հետ 2019 թ. դարձել է Կոպա Ամերիկայի հաղթող։
Ավելացնենք, որ Տիտեն իր մարզչական կարիերայի հիմնական հաջողությունները հասել է «Կորինտիանսը» մարզելու տարիներին, որի հետ երկու անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն, մեկական անգամ էլ հաղթել է Լիբերտադորեսի գավաթը, Հարավային Ամերիկայի Ռեկոպան (խմբ.` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լատինաամերիկյան տարբերակը) և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի հավաքական, Կորինտիանս, Տիտե, Ֆլամենգո