Միլան Շկրինյարը մոտ է Ռեալ տեղափոխությանը
Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը հայտնվել է իսպանական երկու գրանդ ակումբների՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Խաղացողի գործակալ Միտհատ Հալիսը նշել է, թե որ ակումբն է ավելի մոտ խաղացողին գնելու հարցում։
««Ինտերը» Շկրինյարին գնահատում է 100 մլն եվրո։ «Ռեալը» և «Բարսելոնան» պայքարում են նրա տրանսֆերի համար արդեն երկու տարի է։ «Ռեալը» հիմա ավելի մոտ է խաղացողի տրանսֆերը գնոլուն, քանի որ ավելի շատ ունեն նրա կարիքը, քան «Բարսելոնան»։ «Ռեալը» պետք է Ռամոսի և Վարանի համար այլընտրանքային փոխարինող գտնի»,- եզրափակել է գործակալը։
# Ինտեր, Միլան Շկրինյար, Ռեալ