Ցինցինատիի հարձակվողի անհավանական անցումն ու գոլը Շարլոթի դեմ խաղում🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 30-րդ խաղում «Ցինցինատին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Շարլոթին»։
Հանդիպման 78-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Լուչիանո Ակոստան սեփական կիսադաշտից ֆանտաստիկ անցում ձեռնարկեց և գրավեց մրցակցի դարպասը` լուսատախտկաին վառելով վերջնական հաշիվը։
Նշենք, որ 29-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության շրջանակում անցկացրած 28 խաղում խփել է 15 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուչիանո Ակոստա, ՄԼՍ, Շարլոթ, Ցինցինատի