Շաքիրի․Բավարիան գտնվում է աշխարհի լավագույն ակումբների շարքում, իսկ Լիվերպուլը դեռ այդ ճանապարհին է
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրին sport 1-ի հետ զրույցում կիսվել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպումից իր անկնկալիքներով։
-Առաջին մտքերը, երբ Ձեզ բաժին ընկավ «Բավարիան»…։
-Ես ուրախացա։ Արդեն այդ ժամանակ ինձ համար պարզ էր, որ դա կլինի դժվար, բայց հետաքրքիր մարտահրավեր։ Մենք փորձելու ենք օգտագործել «Բավարիայի» թույլ կողմերը և ուզում ենք հասնել եզրափակիչ, ինչպես անցյալ տարի։
Ես շատ էի ուզում, որ բաժին հասներ «Բավարիան»։Ուզում եմ վերադառնալ «Ալյանս-Արենա»՝ իմ նախքին թիմ, որտեղ անցկացրել եմ իմ կարիերայի առայժմ լավագույն ժամանակաշրջանը, վերադառնալ իմ ընկերների և ծանոթների մոտ։Ես շատ բան եմ սովորել այդ ընթացքում և Մյունխենում ինձ զգում եմ ինչպես տանը։
-Ո՞վ կլինի ֆավորիտը։
-Կարծում եմ`ֆավորիտի դերն իր վրա կվերցնի «Բավարիան»։ Նրանք արդեն երկար տարիներ աշխարհի լավագույն ակումբների շարքում են և միշտ պայքարում են մրցանակի համար, իսկ «Լիվերպուլը» դեռ այդ ճանապարհին է։
-Ինչպիսի՞ն է Յուրգեն Կլոպը։
Նրա բնավորությունը նրա էմոցիաներն են, թե ինչպես է նա վարվում և շբվում խաղացողների հետ։ Բայց նա նաև դաշտում է ցուցադրում իր հմտությունները։Դա նրա հաջողության գրավականն է։Նա անում է ամեն ինչ ակումբի և խաղացողների համար։