Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։
«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Անգլիա), Խուան Մուսո («Ատալանտա», Իտալիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդեռլանդներ), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)
Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Գոնսալո Մոնտիել («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ», Իսպանիա), Մարկո Սենեսի («Բորնմութ», Անգլիա), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա), Լուկաս Էսկիվել («Ատլետիկո Պարանաենսե», Բրազիլիա)
Կիսապաշտպաններ – Լեանդրո Պարեդես («Ռոմա», Իտալիա), Ռոդրիգո դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Ֆակունդո Բուոնանոտե («Բրայթոն», Անգլիա), Էնցո Ֆերնանդես («Չելսի», Անգլիա), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա), Էզեկիել Պալասիոս («Բայեր Լևերկուզեն», Գերմանիա), Անխել դի Մարիա («Բենֆիկա», Պորտուգալիա), Բրունո Սապելի («Ատլետիկո Պարանաենսե»), Տիագո Ալմադա («Ատլանտա Յունայթեդ», ԱՄՆ)
Հարձակվողներ – Լուկաս Բելտրան, Նիկոլաս Գոնսալես (երկուսն էլ` «Ֆիորենտինա», Իտալիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա), Անխել Կոռեա («Ատլետիկո Մադրիդ»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», ԱՄՆ), Ալան Վելասկո («Դալաս», ԱՄՆ)
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականը շուտով պայքարը կսկսի ԱԱ-2026-ի որակավորման փուլի շրջանակուկ և սեպտեմբերի 8-ին կմրցի Էկվադորի, իսկ սեպտեմբերի 13-ին` Բոլիվիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Արգենտինայի հավաքական, Լաուտարո Մարտինես, Լեո Մեսսի, Խուլիան Ալվարես, Մունդիալ-2026