Պաշտոնական. Չելսին նոր ավագ ունի
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբի նոր ավագ է նշանակվել Ռիս Ջեյմսը։
Նշենք, որ «ազնվականների» ավագի թևկապը 2019-2023 թթ. կրում էր Սեզար Ասպիլիկուետան, ով 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքեց «Ատլետիկո Մադրիդի» հետ։
Հավելենք, որ Ռիս Ջեյմսը լոնդոնյան ակումբի սան է, որի համակրգում հանդես է գալիս 2006 թվականից։
23-ամյա աջ լատերալը «Չելսիի» կազմում անցկացրել է 147 հանդիպում` դառնալով 11 գոլի և 20 գոլային փոխանցմսն հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չելսի, Ռիս Ջեյմս