Բերնարդու Սիլվան որակազրկվել է մեկ խաղով
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան որակազրկվել է մեկ խաղով՝ իր թիմակից Բենժամեն Մենդիի հասցեին արված tweet-ի համար։ Այս մասին տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը։
Սիլվան Tweet-ի միջոցով կատակել էր Մենդիի հետ՝ նրան համեմատելով շոկոլադի մեջ գետնանուշ արտադրող իսպանական բրենդի թալիսմանի հետ։ Չնայած հումորային գրառմանը, որին Մենդին նույնպես ֆումորով էր արձագանքել, երկրպագուները պորտուգալացի խաղացողին մեղադրեցին ռասիզմի մեջ, իսկ ՖԱ-ն հետաքննություն սկսեց պորտուգալացու դեմ։
Ավելի վաղ նշվում էր, որ պորտուգալացուն սպառնում էր 6-խաղյա որակազրկվում, սակայն, ՖԱ-ն, ի վերջո, որոշեց Բերնանդուին պատժել միայն մեկ խաղով և տուգանել 58 հազար Եվրոյով։
# Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, Բերնարդու Սիլվա, Մանչեսթեր-Սիթի