Ատալանտան, հնարավոր է, համալրվի հերթական ուկրաինացի ֆուտբոլիստով
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն, հնարավոր է, կարեիրան շարունակի «Ատալանտայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է Tribuna.com-ը՝ հղում կատարելով լրագրող Բրունո Անդրադեին։
Հաղորդվում է, որ 24-ամյա ենթահարձակվողը մերժել է չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «հանքափորների» հետ, որի ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն արդեն նախնական համաձայնություն է տվել «Ատալանտային»։
Հատկանշական է, որ Կովալենկոյի տեղափոփությամբ անձամբ հետաքրքրված է Բերգամոն ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին։ Սպասվում է, որ կողմերը 4 տարվա պայմանագիր կկնքեն։
Հիշցնենք, որ «Ատալանտայում» արդեն ուկրաինացի ֆուտբոլիստ հանդես գալիս է՝ ի դեմս Ռուսլան Մալինովսկու, ով նույնպես կարիերայի սկզբում հանդես էր գալիս «Շախտյորի» կազմում և համարվում է ուկրաինական ակումբի սան։
Վիկտոր Կովալենոկն ընթացիկ մրցաշրջանում «Շախտյորի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
# Ատալանտա, Շախտյոր, Ջանպիերո Գասպերինի, Ռուսլան Մալինովսկի, Վիկտոր Կովալենկո, տրանսֆերներ