Մոուրինիո. «Իտալիայի գավաթը Եվրոպայի վատագույն մրցաշարն է»

Մոուրինիո. «Իտալիայի գավաթը Եվրոպայի վատագույն մրցաշարն է»

13/01/2023 - 23:32

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Իտալիայի գավաթի անցկացման ձևաչափը.

 «Իտալիայի գավաթը Եվրոպայի վատագույն մրցաշարն է. այն չի պաշտպանում փոքր թիմերին։

«Տորինոն» հյուրընկալվելիս հաղթեց «Միլանին», բայց հաջորդ փուլում նրանք ստիպված կլինեն կրկին արտագնա հանդիպում անցկացնել, քանի որ «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ թուրինյան ակումբը 8-րդն էր կամ 9-րդը։ Ես դա չեմ հասկանում։

Հիանալի կլիներ հանդիպումներ անցկացնել Բ Սերիան և Ց Սերիան ներկայացնող ակումբների մարզադաշտերում։ Որտե՞ղ են Ց Սերիան ներկայացնող ակումբի երկրպագուների էմոցիաները։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում։ Այն ակումբները, որոնք երազանք ունեն, պաշտպանված չեն և աջակցութնուն չեն ստանում»,- նշել է «գայլերի» գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է La Casa di C-ն։

Հավելենք, որ հռոմեական ակումբն Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Նապոլի» – «Կրեմոնեզե» դիմակայության հաղթողի դեմ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023