24sata. Բեշիկթաշն Էվերթոնին 17 մլն եվրո կառաջարկի Վլաշիչի համար

24sata. Բեշիկթաշն Էվերթոնին 17 մլն եվրո կառաջարկի Վլաշիչի համար

03/04/2019 - 15:13

«Էվերթոնի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը, ով վարձավճարով հանդես է գալիս «ԲԿՄԱ»-ում, հետաքրքրում է «Բեշիկթաշին»:

Ինչպես հայտնում է Fotospor-ը, թուրքական ակումբի ներկայացուցիչները հետևել են 21-ամյա խորվաթի խաղին Ռուսաստանի առաջնության «Ուֆայի» դեմ հանդիպման ժամանակ, որտեղ վերջինս դարձել է գոլի հեղինակ (2:2):

Ըստ 24sata-ի տեղեկությունների «Բեշիկթաշն» «Էվերթոնին» 17 մլն եվրո կառաջարկի Վլաշիչի համար:

Խորվաթ ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում խփել է 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022