2020/21 մրցաշրջանի լավագույն ենթահարձակվողն` ըստ Interfootball-ի հետևորդների
Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում մի շարք հարցումներ տեղադրվեցին։ Interfootball-ի հետևորդները յուրաքանչյուր դիրքի համար մեր առաջարկված 10 ֆուտբոլիստներից ընտրում են լավագույնին` այդկերպ կազմելով 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի կեսից շատն արդեն հավաքվել է։
Յուրաքանչյուր հարցում առավելագույնը տևում է 24 ժամ։
Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին («Չելսի»,դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան («Չելսի», աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին («Ռեալ Մադրիդ», ձախ պաշտպան), կենտրոնական պաշտպաններ Անտոնիո Ռյուդիգերն («Չելսի») ու Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեն («Չելսի», հենակետային կիսապաշտպան), ինչպես նաև «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Լուկա Մոդրիչը։
Հունիսի 5-ին հարցում տեղադրվեց` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի լավագույն ենթահարձակվողին։
Քվեարկության արդյունքում մեր խորհրդանշական հավաքականում ընգրկվեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, ով ստացել է ձայների 32%-ը։
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդամենը 3 ձայն չբավականացրեց, որպեսզի հաղթող դառնա և բավարվեց 2-րդ հորիզոնականով։
Հենոն ստացել է 64 քվե կամ ձայների 30%-ը։
Լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Բրոնո Ֆերնանդեշը (17%)։
Առաջարկված մյուս ֆուտբոլիստները բաշխվել են հետևյալ հերթականությամբ.
4. Մեյսոն Մաունթ («Չելսի», 11%)
5. Պեդրի («Բարսելոնա», 5%)
6. Թոմաս Մյուլլեր («Բավարիա», 4%)
7. Հական Չալհանօղլու («Միլան», 1%)
8-10. Ռուսլան Մալինովսկի («Ատալանտա», 0%)
8-10. Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ», 0%)
8-10. Մարկոս Լյորենտե («Ատլետիկո Մադրիդ», 0%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
# 2020/21 մրցաշրջան, 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքական, Interfootball, Telegram, Բրունո Ֆերնանդեշ, Թոմաս Մյուլլեր, Կևին դե Բրոյնե, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան, Մարկո-Ռոյս, Մարկոս Լյորենտե, Մեյսոն Մաունթ, Պեդրի, Ռուսլան Մալինովսկի