2020/21 մրցաշրջանի լավագույն կենտրոնական պաշտպաններն` ըստ Interfootball-ի հետևորդների
Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։
Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին (դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան (աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին (ձախ պաշտպան)։
Հունիսի 2-ին հարցում տեղադրվեց` մրցաշրջանի լավագույն երկու կենտրոնական պաշտպաններին պարզելու համար։
Հարցման շրջանակում պետք էր ընտրել միանգամից երկու պաշտպան։
Քվեարկության ընթացքում, ի սզբանե, կար երկու առաջատար ֆուտբոլիստ. խոսքը Ռուբեն Դիաշի («Մանչեսթեր Սիթի») և Անտոնիո Ռյուդիգերի մասին է, ովքեր ստացել են համապատասխանաբար ձայների 60 (122 ձայն) և 49%-ները (100 ձայն)։ Հենց վերոնշյալ ֆուտբոլիստներն են մեր խորհրդանշական հավաքականում։
Նրանց հաջորդել է ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Մարկինիոսը` ստացած 25% ձայնով։
Առաջարկված մյուս ֆուտբոլիստները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ.
4. Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 11%)
5. Պաու Տորես («Վիլյառեալ», 10%)
6-7. Ժյուլ Կունդե («Սևիլիա», 7%)
6-7. Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի», 7%)
8. Հարի Մագուայեր («Մանչեսթեր Յունայթեդ», 6%)
9. Սվեն Բոտման («Լիլ», 3%)
10. Ավգուստո Ֆելիպե («Ատլետիկո Մադրիդ», 1%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
# 2020/21 մրցաշրջան, 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքական, Interfootball, Telegram, Ալեսանդրո Բաստոնի, Անտոնիո Կոնտե, Ավգուստո Ֆելիպե, Ժյուլ Կունդե, Հարի-Մագուայեր, Մարկինիոս, Պաու Տորես, Ջոն Սթոունզ, Ռուբեն Դիաշ, Սվեն Բոտման