2020/21 մրցաշրջանի լավագույն դարպասապահն` ըստ Interfootball-ի հետևորդների
Interfootball-ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին պարբերաբար կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։
Մայիսի 30-ին հարցում տեղադրվեց մրցաշրջանի լավագույն դարպասապահին պարզելու համար։ Քվեարկության արդյունքներով հաղթող դարձավ «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին, ով ստացել է ձայների 35%-ը։
Մենդիին հաջորդում են Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ, 17%) և Մարկ-Անդրե Տեր Շտեգենը («Բարսելոնա», 13%)։
Առաջարկված մյուս դարպասապահները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ.
4. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ, 12%)
5. Մայք Մանյան («Լիլ», 6%)
6-8. Ջանլուիջի Դոնարումա («Միլան», 5%)
6-8. Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», 5%)
6-8. Կեյլոր Նավաս (ՊՍԺ, 5%)
9. Սամիր հանդանովիչ («Ինտեր», 2%)
Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի մասնակցեք մյուս հարցումներին և միասին հավաքենք 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
# Interfootball, Telegram, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Էդերսոն, Էդուարդ Մենդի, Ինտեր, Լիլ, Մայք Մանյան, Մանչեսթեր-Սիթի, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Միլան, Յան Օբլակ, Չելսի, Ջանլուիջի Դոնարումա, Սամիր Հանդանովիչ