10 միլիոն եվրո աշխատավարձ! Սպերցյանը համաձայնել է փոխել ակումբը
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է կարիերան «Ալ Ահլիում» շարունակելուն, տեղեկացնում է Mash на спорте տելեգրամյան ալիքը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագի և սաուդյան ակումբի բանակցույթունները վերջին փուլում են։
Ջիդան ներկայացնող ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ և տարբեր հավելավճարներ։ Կողմերի պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ին։
Հայ ֆուտբոլիստը գոհ է ստացած առաջարկից ու պատրաստ է ընդունել այն։ Բացի դա, նրան դուր է եկել «Ալ Ահլիի» մարզական նախագիծը։ Ակումբը հաջորդ տարի մտադիր է չեմպիոնական լուրջ պայքար մղել Սաուդյան Արաբիայում։
Այդուհանդերձ, «Կրասնոդարը» չի ուզում վաճառել Սպերցյանի տրանսֆերը։ Ստեղծված իրավիճակում նա մտադիր է հանդիպել «Ցլերի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիին ու քննարկել հավանական տրանսֆերի մանրամասները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել Անգլիայի երկրորդ լիգա` Չեմպիոնշիփ, որի ակումբներից մեկը պատրաստ է եղել նրա տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Ահլի, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, Սերգեյ Գալիցկի, տրանսֆերներ