Խոշոր անակնկալ Բուդապեշտում! Ֆրանսիան միավորներ կորցրեց Հունգարիայի դեմ խաղում 🎥

Խոշոր անակնկալ Բուդապեշտում! Ֆրանսիան միավորներ կորցրեց Հունգարիայի դեմ խաղում 🎥

19/06/2021 - 18:54

Եվրո-2020-ի F խմբի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Հունգարիայի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում, ինչպես և սպասվում էր, Ֆրանսիայի հավաքականն ուներ բացահայտ առավելություն, որի ֆուտբոլիստները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին։

Միայն Կիլիան Մբապեն ու Կարիմ Բենզեման 2-3 անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Երբ թվում էր, թե կողմերն ընդմիջման են գնալու 0:0 հաշվի պայմաններում, 45+2-րդ րոպեին Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիները նետվեցին կտրուկ հակագրոհի և, ինչպես ամպրոպ անամպ երկնքի, դարձան գոլի հեղինակ, որն իր անվան դիմաց գրանցեց աջ լատերալ Աթիլա Ֆիոլան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից սկսած` աշխարհի գործող չեմպիոններն էլ ավելի մեծ ճնշում սկսեցին գործադրել հունգարացիների դսրպասի ուղղությամբ։

59-րդ րոպեին հաշիվը հավսարաեցնելուն մոտ էր փոխարինման դուրս եկած Ուսման Դեմբելեն, սակայն նրա հարվածից հետո Հունգարիայի հավաքականին օգնության հասավ դարպասաձողը։

66-րդ րոպեին Դիդիե Դեշամի սաներին, ի վերջո, հաջողվեց խփել պատասխան գնդակը. Ուգո Լյորիսը գնդակն ուժեղ հարվածով մտցրեց խաղի մեջ, ինչից հետո Կիլիան Մբապեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցեց Անտուան Գրիզմանին, ով էլ մոտ տարածությունից գրավեց Պետեր Գուլաչիի պաշտպանած դարպասը։

Խփված գոլից հետո խաղը հանդարտվեց, և տպավորություն էր, թե կողմերին բավարարում է ոչ-ոքի արդյունքը։

Այդպես մինչև 82-րդ րոպե, երբ հարվածային դիրքում հայտվնեց Կիլիան Մբապեն, ում հարվածից հետո փայլեց Գուլաչին` հետ մղելով 22-ամյա հարձակվողի հարվածը։

Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չտեսանք և այն ավարտվեց 1:1 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «եռագույնները» վաստակեցին 4 միավոր և գլխավորեցին F խումբը։

Հունգարիան էլ ունի 1 միավոր և եզրափակում խումբը։

Այս խումբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը կմրցի Պորտուգալիայի ընտրանու դեմ, որը կկայանա հունիսի 19-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023