Ֆրանսիայի լիգայի գավաթն այլևս չի խաղարկվի․ հայտնի է պատճառը

Ֆրանսիայի լիգայի գավաթն այլևս չի խաղարկվի․ հայտնի է պատճառը

22/01/2020 - 15:40

2020/21 մրցաշրջանից սկսած Ֆրանսիայի լիգայի գավաթն այլև չի խաղարկվելու։ Ինչպես տեղեկացնում է France Football-ը, մրցաշարի դադարեցման գլխավոր պատճառ է դարձել այն, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային չի հաջողվել վաճառել 2020-2024 թվականների համար նախատեսված հեռուստատեսային իրավունքները։

ՖՖՖ-ն մտադիր էր մրցաշարը դարձնել ավելի ժամանակակից մրցաշար և դրա համար առաջարկել է մի շարք տարբերակներ, որոնք, սակայն, բոլորը մերժվել են ֆեդերացիայի անդամների կողմից։

Սակայն, ֆեդերացիան չի բացառել, որ ապագայում, հնարավոր է, մրցաշարը նորից խաղարկվի։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023