Ֆորտունան խոշոր հաշվով հաղթեց Բոխումին և մոտ է Բունդելսիգա վերադառնալուն🎥

Ֆորտունան խոշոր հաշվով հաղթեց Բոխումին և մոտ է Բունդելսիգա վերադառնալուն🎥

24/05/2024 - 11:48

Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ տեղը զբաղեցրած Դյուսելդորֆի «Ֆորտունան» և Բունդեսլիգայի 16-րդ տեղը գրաված «Բոխումը» միմյանց միջև անցումային հանդիպում անցկացրին։

Դյուսելդորֆից ժամանած հյուրերը հաղթեցին խորոշ` 3:0 հաշվով և գրեթե վճռեցին դիմակայության ելքը։

Դանիել Թիունեի թիմից խփեցին Ֆելիքս Կլաուսն ու Յանիկ Էնգելհարթը, իսկ «Բոխումի» հարձակվող Յանիկ Հոֆմանը գրավեց սեփական դարպասը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 27-ին Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ Արենա» մարզադաշտում։

Անցումային հանդիպման դիմակայության հաղթողը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Բունդեսլիգայում։

Նշենք, որ «Ֆորտունան» վերջին անգամ Բունդեսլիգայում հանդես է եկել 2019/20 մրցաշրջանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023