Կոուտինյո. Ես մեծ հավակնություններ ունեմ, ինչպես և Բավարիան

Կոուտինյո. Ես մեծ հավակնություններ ունեմ, ինչպես և Բավարիան

19/08/2019 - 19:39

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կիսվել է «Բավարիա» տեղափոխության վերաբերյալ իր տպավորություններով:

«Ինձ համար այս տեղափոխությունը նշանակում է նոր մարտահրավեր Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի հետ:

Ինչպես «Բավարիան», այնպես էլ ես մեծ հավակնություններ ունեմ և համոզված եմ, որ իմ թիմակիցների հետ կկարողանամ հասնել մեծ նպատակներին»,- Կոուտինիոյի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ բրազիլացին «Բարսելոնայից» վարձավճարով է տեղափոխվել մյունխենյան ակումբ: «Բավարիան» կվճարի 20 միլիոն եվրո, իսկ տրանսֆերը գնելու դեպքում՝ 120 միլիոն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023