Ֆանտաստիկ ՄՅՈՒ, Վարդին կրկին կրակում է, Արսենալը փորձում է խառնվել եվրագավաթային հարցերին?
Այսօր՝ հուլիսի 4-ին, մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը։
Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 5։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ, որը պայքարում է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։
Հանդիպման հաշիվը բացեցին Էնդի Հաուի սաները․ 15-րդ րոպեին Ջոշուա Քինգի փոխանցումից հետո աչքի ընկավ Ջունիոր Ստանիսլասը։
Նախքան ընդմիջման գնալը մանկունյական անկումը գրեթե լուծեց խաղի ելքը՝ երեք անգամ պատասխանելով մրցակցի խփած գնդակին։ Աչքի ընկան Մեյսոն Գրինվուդը, Անտոնի Մարսիալը և Մարկուս Ռեշֆորդը։
Երկրորդ խաղակեսը սկսվեց այնպես, ինչպես առաջինը՝ հյուրերի խփած գնդակով։ 49-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից աչքի ընկավ Ջոշուա Քինգը։ Սակայն, բաց թողած գոլից հետո 10 րոպեի ընթացքում «Յունայթեդի» ֆուտբոլիստները ևս երկու անգամ աչքի ընկան։ 54-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց Գրինվուդը, իսկ 59-րդ րոպեին արդեն աչքի ընկավ Բրունո Ֆերնանդեշը։
Նշենք, որ պորտուգալացի կիսապաշտպանը պարզապես ֆանտաստիկ մարզավիճակում է, ով Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է ընդամենը 9 հանդիպման, սակայն դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ Ֆերնանդեշը վերջին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է համալրել «կարմիր սատանենրի շարքերը»։
Նշենք, որ Օլե-Գունար Սուլշերի սաները վերջին անգամ պաշտոնական խաղերում պարտվել են սույն թվականի հունվարի 23-ին՝ անպարտելի խաղերի շարքը հասցնելով 16-ի։
«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 55 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ հավասրավելով «Չելսիին», որն իր հանդիպումն անցկանցում է հենց հիմա։ «Ազնվականները» մրցում են ևս մեկ հետնապահ՝ «Վոթֆորդի» դեմ։ «Բորնմութը» 27 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։
Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող ևս մեկ ակումբ՝ «Լեսթերը», առաջնության վերսկսումց հետո վերջապես հաղթում է։
«Աղվեսները» «Քինգ Փաուեր» մարզադաշտում 3։0 հաշվով առավելության հասան «Քրիստալ Փելասի» նկատմամբ։ Բրենդան Ռոջերսի սաները վերջին անգամ հաղթել էին մարտի 10-ին, երբ 4։0 հաշվով առավելության հասան «Աստոն Վիլլայի» նկատմամբ։
«Լեսթերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն դարձել է 21 գոլի հեղինակ և գլախվորում է ԱՊԼ-ի ռմբարկուների ցուցակը՝ երկու միավորով առաջ անցնելով «Արսենալի» գոլահար Պիեր-Էմերիկ Օբամեյանգից։ «Լեսթերի» կազմից մեկ գոլ էլ խփեց Կելեչի Իհեանաչոն։
«Կապույտները» այս հաղթանակից հետո վաստակեցին 58 միավոր և շարունակում են զբաղեցնել երրորդ հորիզոնականը, իսկ «արծիվները» 42 միավորով 12-րդն են։
Իսկ ահա «Արսենալը» փորձում է մոտենալ եվրագավաթային ուղեգրերին։ Միկել Արտետայի սաները տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում հյուրընկալվել էին «Վուլվերհեմպտոնին»։
Հանդիպումը հիմնականում անցավ հավասար պայաքարում, սակայն լոնդոնյան ակումբն ավելի լավ տեսք ուներ՝ երկու անգամ գրավելով Ռուի Պատրիսիուի դարպասը․ աչքի ընկան Բուկայո Սական և Ալեքսանդր Լակազետը։
«Արսենալը» վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ ԵԼ ուղեգիր տվող 6-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վուվլզին» զիջում է 3 միավոր, որն ունի 52 միավոր։
Կայացել է ևս մեկ հանդիպում, որի շրջանակում «Բրայթոնը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով առավելության հասավ առաջնության հետնապահ «Նորվիչի» նկատմամբ։
# Ալեքսանդր-Լակազետ, Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Արսենալ, Բորնմութ, Բուկայո Սակա, Բրայթոն, Բրունո Ֆերնանդեշ, Բրունու Ֆերնանդեշ, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Մեյսոն Գրինվուդ, Նորվիչ, Ջեյմի Վարդի, Քրիստալ-Փելաս