Մինգեսան կպաշտպանի Բարսելոնայի գույները խաղադաշտում և դրանից դուրս
Կատալոնական Բարսելոնայի պաշտպան Օսկար Մինգեսան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։
Ինչպես հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը, ըստ նոր պայմանագրի Մինգեսան այստեղ կանցկացնի նվազագույնը մինչև 2023 թվականը, իսկ այն ակումբը, որ կցանկանա ձեռք բերել պաշտպանին, ստիպված կլինի վճարել 100 հազար եվրո հրաժարագին:
Հիշեցնենք, որ Օսկար Մինգեսան ծնվել է 1999 թվականին, մարզումներն սկսել Բարսելոնայի ակադեմիայում, անցել տարիքային բոլոր կարգերով մինչև 2018-19 մրցաշրջանում հրավիրվեց առաջին թիմ։
Օսկարն իր նորամուտի խաղն անցկացրել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին Կիևի Դինամոյի հետ Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացքում։
# Բարսելոնա, Բարսելոնա Բ, Օսկար Մինգեսա