Սուլշերը Լիվերպուլի հետ հանդիպման մասին. Գիտակցում ենք հակամարտության կարևորությունը

Սուլշերը Լիվերպուլի հետ հանդիպման մասին. Գիտակցում ենք հակամարտության կարևորությունը

22/02/2019 - 18:57

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է «Լիվերպուլի» դեմ փետրվարի 24-ին կայանալիք խաղից իր ակնկալիքներով։

«Կարևոր խաղ է թե՛ իրենց համար, թե՛ մեզ համար։ Ուզում ենք լավագույն քառյակում հայտնվել։ Գիտակցում ենք, թե ինչքան կարևոր հակամարտություն է մեր երկրպագուների և ակումբի համար։ Մենք սպասում ենք մատահրավերին։

Ուզում ենք ստեղծել ՄՅՈւ-ի պատմությանն արժանի թիմ։ Սա կարող է լինել նոր քայլ, եթե մենք նրանց հաղթենք տանը։ Գերազանց էր, որ հյուրընկալվելիս կարողացանք հաղթել «Տոտենհեմին», «Չելսիին» և «Արսենալին», բայց մենք պետք է կարողանանք մեզ դրսևորել նաև այս խաղում։

Խոսքը հպարտության մասին չէ։ Կարծում եմ՝ մի քանի քայլ ենք արել ճիշտ ուղղությամբ, որպեսզի դառնանք մեր երազած թիմը։ Թիմ, որը կպայքարի առաջնությունում մեծ ձեռքբերումների համար։ Ես երբեք հետ չեմ նայում, ես միշտ առաջ եմ նայում։

«Լիվերպուլի», «Սիթիի» և «Տոտենհեմի» միջև չեմպիոնության համար պայքա՞րը։ Ես չեմ մտածում այլ թիմերի և նրանց գործերի մասին։ Ես մտածում եմ իմ թիմի և մեր հետագա անելիքների մասին, որպեսզի մտնենք մրցակցության մեջ։

Առաջին տեղի համար պայքարը հիմնականում ընթանում է 3 թիմեր միջև և 4-րդի նույնպես։

Ոզո՞ւմ եմ, որ «Տոտենհեմը» դառնա չեմպիոն: Ճիշտն ասած՝ չեմ մտածել այդ մասին։ Միգուցե։

Գիտեմ, որ մեզ ծանր խաղ է սպասվում։ Նրանք այս մրցաշրջանում անհավանական խաղ են ցույց տալիս։Բայց նրանք գիտեն, որ դժվար է խաղալ «Օլդ Թրաֆֆորդում»։ Կարծում եմ՝ նրանք մեր հանդեպ հարգալից կլինեն, մենք էլ նրանց։Նրանք շատ լավ խաղացողներ ունեն։

Ես ուզում եմ, որ մենք խաղանք ավելի լավ, քան «ՊՍԺ»-ի դեմ Խաղացինք։ Դա մեր նպատակն է։ Սա կարևոր խաղ է լուրջ հակառակորդի դեմ։ Մենք պետք է հենվենք ՊՍԺ-ի հետ խաղից ստացած փորձի վրա և ամբողջ խաղի ընթացքում մնանք խաղի մեջ։»,- մարզչի խոսքն է մեջբերում մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023