Սուպերլիգայի ուրվականը շրջում է ֆուտբոլային Եվրոպայում․ այսօր այն «Օլդ Թրաֆֆորդում» էր

Սուպերլիգայի ուրվականը շրջում է ֆուտբոլային Եվրոպայում․ այսօր այն «Օլդ Թրաֆֆորդում» էր

02/05/2021 - 22:02

«Այս ակումբին երկրպագել է իմ պապը, երկրպագել է իմ հայրը, երկրպագում եմ ես ու կերկրպագի իմ տղան ու նրա տղան։ Սա ավանդույթ է, որը ընտանեկան, իմ ընտանեկան, հազարավոր այլ ընտանեկան պատմության մի մասն ու ու հիմա Գլեյզերները այն ուզում են դարձնել միայն փողի աղբյուր։ Ես սիրում եմ Մանչեսթերը, անկախ նրանից, թե մենք առաջինն ենք, թե վերջինը»։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ասում էր Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուներից մեկը։ Սա արդեն երրորդ նման բողոքի ակցիան է, այս անգամ  հետաձգվեց Լիվերպուլի հետ հանդիպումը։

Ի՞նչ են ուզում երկրպագուները

Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները պահանջում են Գլեյզերների հրաժարականը, բացի այդ նրանք չեն հավատում, որ Էդ Վուդվորդը հրաժարակինի դիմում է ներկայացրել, որին համաձայն տարվա վերջ պետք է լքի ակումբը։ Երկրպագուները այդ ամենը պահանջում են հիմա։

Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուների ու Գլեյզերների հարաբերությունները վաղուց «ջերմ» չեն, մեղմ ասած։ Սուպերլիգայի գաղափարը ուղղակի կայծ էր վաղուց վառվող կրակի վրա ու այն նոր ուժգնությամբ սկսեց վառվել։ Խնդիրն այն է, որ Մանրեսթեր Յունայթեդի ամերիակցի տերերը ակումբին դիտում են որպես միջոց իրենց նպատակներին հասնելու համար, գուցե սա այդքան էլ վատ չէ, բայց սա այլ դեպք է․ խնդիրն այն է, որ Գլեյզերները Մանչեսթեր Յունայթեդի իրենց բաժնեմասի դիմաց վարկ են վերցնում, այն էլ ահռելի թվեր, դե կասեք, նորմալ է, բոլոր թիմերն են վերցնում, այո, բայց այդ թիմերը գումարը օգտագործում են հենց տվյալ ակումբի հոգսերի համար  (մարզադաշտի կառուցում կամ վերակառուցում, այլ պարտքերի մարում, տրանսֆերներ), իսկ Գլեյզերները Մանչեսթեր Յունայթեդ Ֆուտբոլային ակումբը դնում են գրավ և դրա դիմաց ստացած գումարը ծախսում իրենց այլ բիզնեսների վրա։

Երկրպագուների գործողությունները

Սուպերլիգայի փլուզումից հետո Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությունը Գլեյզերների գլխավորությամբ ներողություն խնդրեց երկրպագուներից։ Ի պատասխան դրան երկրպագուները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ նրանք չեն հավատում ու վստահում ակումբի ղեկավարությանը և Ջոել Գլեյզերի ներողությունը «չեն ընդունում»։

Երկրպագուները նաև սկսել են ստորագրահավաք կազմակերպել։ Նպատակը Մեծ Բրիտանիայի պառլամենտին համոզելն է ընդունել «50+1» օրինագիծը, որը թույլ կտա ակումբի երկրպագուներին ունենալ Մանչեսթերի բաժնեմասերի գերակշռող մասը։

Սուլշերը Լիվերպուլի հետը նախախաղային ասուլիսի ժամանկ շեշտեց, որ երկրպագուներին պետք է լսել, բայց նորվեգացին նաև նշեց, որ պետք է այնպսի որոշում կայացնել, որից չի տուժի թիմը ու նրա ապագան։

Սա կունենա՞ շարունակություն

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների դժգոհությունը միակը չէր, հատկապես՝ Անգլիայում։

«Չելսիի», «Արսենալի», «Լիվերպուլի» «Տոտտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները մասայանական դժգոհություններ արտահայտեցին։

Այս ամենը կարող է ունենալ շարունակական բնույթ, երկրպագուները մեծ ուժ են ներկայացնում և նրանք այսօր որոշել են պաշտպանել իրենց թիմերի, իրենց թանկագին ավանդույթները։

Պետք է հասկանալ, որ խնդիրը այստեղ միայն Սուպերլիգան չէ, այլ նրա ֆորմատը, երկրպագուներին անտեսելը։

Ի՞նչ կլինի հետո

Այսօրվա բողոքի ակցիայի հետևանքով հետաձգվեց «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը, սա միանշանակ խնդիր է և ֆինանսական միջոցների կորուստ առաջին հերթին հեռարձակող հեռուստաընկերությունների, հատկապես՝ Sky Sports ի ու beIN -ի համար։ Սա, իհարկե կունենա իր հետևանքը, և այն ալիքաձև կարող է տարածվել ամբողջ Եվրոպայում, ինչը կստիպի մի շարք ֆուտբոլային ակումբներին վերանայել իրենց քաղաքականությունը երկրպագուների ու հասարակության հետ։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023