Օզիլ․ «Կարևոր է՝ աշխարհն իմանա, որ Լեռնային Ղարաբաղն օկուպացված տարածք է»
«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական հատվածում տիրող իրավիճակին․
«Ինձ համար կարևոր է, որ ամբողջ աշխարհում իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը իրավականորեն և միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն այն ներկա պահին անօրինական կերպով օկուպացված է։
2008 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը հաստատում էր Ադրբեջանի տարծքային ամբողջականությունը՝ պահանջելով, որպեսզի հայկական զինված ուժերը դուրս գան Լեռնային Ղարաբաղի տարածքից, այդ պատճառով էլ ես հորդորում եմ հետևել և ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեայի կայացրած որոշումը։
Ես կիսում եմ շատերի կարծիքը՝ այդ թվում նաև ՄԱԿ-ի, որը լրջորեն անհանգստացած է այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված բախումը շարունակում է սպառնալ միջազգային հանրության անվտանգությունը։
Եկեք հասնենք խաղաության և աշխատենք արդար ու առանց բռնության ապագա ունենալու համար։ Երկու կողմերի զոհերն էլ լուրջ կորուստ են բոլորի համար»,- գրել է Մեզութ Օզիլը։
Քրդական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստը իր գրառմանը զուգահեռ մեջբերել է նաև Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերը․
«Ադրբեջանի խնդիրը մեր դժբախտությունն է, ուրախությունը՝ մեր ուախությունը։ Մեկ ազգ, երկու պետություն»։
# Արսենալ, Գերմանիայի հավաքական, Հայաստան, Հայաստան vs Ադբրեջան, Մեզութ Օզիլ