Օբամեյանգը նույնպես սրտի հետ խնդիրներ ունի և լքել է Գաբոնի հավաքականի ճամբարը
«Արսենալի» հարձակվող Պիեր-էմերիկ Օբամեյանգը Գաբոնի հավաքականի կազմում չի մասնակցի Աֆրիկայի Ազգերի գավաթի հանդիպումերին։
Ինչպես տեղեկացնում է Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը, 32-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ են եկել սրտի հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով Օբամեյանգը լքել է հավաքականի ճամբարը։
Նման խնդիր ունեն նաև Գաբոնի հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ` Մարիո Լեմինան և Աքսել Մեյեն։
Հավելենք, որ Օբամեյանգն ու Լեմինան հավաքականին միանալուց առաջ եղել են Դուբայում և այնտեղ մասնակցել ինչ-որ խնջույքի, ինչից հետո հանձնել են կորոնավիրուսի թեստ, որը եղել է դրական։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ «Բավարիայի» աջ պաշտպան Ալֆոնսո Դևիսը նույնպես սրտի հետ խնդիրներ ունի։
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտարարեց, որ նրա մոտ սրտամկանի բորբոքում է ախտորոշվել. կասկածվում է, որ կանադացի լատերալի մոտ այդ խնդիրն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Աքսել Մեյե, Աֆրիկայի ազգերի գավաթ, Գաբոնի հավաքական, Մարիո Լեմինա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ