Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 6-ի մրցումային օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց Ճապոնիան ներկայացնող Նոա Կուսակայի դեմ և պարտվեց 1:3 հաշվով։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտը նախատեսված է օգոստոսի 7-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Մալխաս Ամոյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր