Պաշտոնական․ Հովհանես Հարությունյանը վերադարձավ հարազատ ակումբ
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» նախկին կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։
««Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
Հարությունյանը հանդիսանում է մեր ակումբի սան։ Հանդես է եկել «Միխալովցե» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթում Հովհաննես Հարությունյանին»,- նշվում է «Փյունիկի» պաշտոնական հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել հայտնի էր դարձել, որ Հովհաննես Հարությունյանն ու «Արարատ-Արմենիան» փոխադարձ համաձայնության խզել են պայմանագիրը։
Հավելենք, որ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» կազմում հանդես է եկել 2015-2018 թթ․։ Այդ ընթացքում կենտրոնական կիսապաշտպանն անցկացրել է 31 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Արարատ-Արմենիա, Հովհաննես Հարությունյան, Փյունիկ