Փյունիկի, Նոայի, Ուրարտուի հավանական մրցակիցները եվրագավաթային մրցաշարերում
Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» իմացել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հավանական մրցակիցներին։
Եղիշե Մելիքյանի թիմը վիճակահանության ժամանակ լինելու է առաջին զամբյուղում և կարող է մրցակից ստանալ Բաթումիի «Դինամոյին» (Վրաստան), Մինսկի «Դինամոյին» (Բելառուս), «Օրդաբասիին» (Ղազախստան) և «Վիրտուսին» (Սան Մարինո)։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կայանալու է հունիսի 18-ին` Երևանի ժամանակով 16:00-ին։
«Նոան» և «Ուրարտուն», որոնք պայքարն սկսելու են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից, նույնպես իմացել են իրենց հավանական մրցակիցներին։
«Նոայի» հավանական մրցակիցներն են «Շկենդիան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա), «Ինտեր Կլուբ Էսկալդեսը» (Անդորրա), «Տիրանան» (Ալբանիա), «Լա Ֆիորիտան» (Սան Մարինո)։
«Ուրարտուն» մրցակից կարող է ստանալ հետևյալ ակումբներից մեկին. «Տորպեդո» (Բելառուս), «Ակտոբե» (Ղազախստան), «Մարսշալոկ» (Մալթա), «Մորնար» (Չեռնոգորիա) և «Կալև» (Էստոնիա)։
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին` Երևանի ժամանակով 18:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Հայաստանի Պրեմիեր լիգա, ՀՊԼ, Նոա, Ուրարտու, Չեմպիոնների-լիգա, Փյունիկ