Փարիզ-2024. Պայքարն են սկսում Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը

Փարիզ-2024. Պայքարն են սկսում Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը

06/08/2024 - 09:55

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 6-ի մրցումային օրը պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Երկու ըմբիշներն էլ սկսելու են 1/8 եզրափակիչից։ Ամոյանի առաջին մրցակիցը լինելու է ֆինն Յոնի Սարկինենը, իսկ Ալեքսանյանը կփորձի հաղթահարել հարավկորեացի Սինջուն Կիմի արգելքը։ Նախնական գոտեմարտերը Երևանի ժամանակով մեկանրակելու են 13:00-ին։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պատմության մեջ միակ հայ մարզիկն է, որն օլիմպիական բոլոր մեդալները նվաճել է։ Նա 2012 թ. Լոնդոնում գրավել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի, 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել օլիմպիական չեմպիոն, իսկ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հասել է եզրափակիչ և պարտվել Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին` նվաճելով արծաթե մեդալը։

Մալխաս Ամոյանը կարիերայում առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է, ինչպես նաև ոսկե մեդալ է նվաճել 72 կգ քաշային կարգում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023