Փարիզ-2024. Հայաստանի վերջնական դիրքն ընդհանուր մեդալային հաշվարկում📸
33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտվեցին։ Հայաստանը ներկայացնող 15 մարզիկները նվաճեցին 4 մեդալ` 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։
Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, հենացատկ), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, +102 կգ) դարձան արծաթե, իսկ Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ)` բրոնզե մեդալակիր։
Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկում Կոլումբիայի հետ կիսեց 66-67-րդ տեղերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
